Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Վիրտուոզ լեզվաշարժություն

Վիրտուոզ  լեզվաշարժություն
28.05.2025 | 15:27

«Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ այս խաղաղության գործընթացը և խաղաղության համաձայնագիրը չպետք է բաց թողնվեն: Դա նշանակում է, որ վավերացումից և ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն ամենաբարձր իրավաբանական ուժը կունենա Հայաստանի Հանրապետությունում»։

Նիկոլ Փաշինյան, 26 մայիսի, 2025

«Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ»։

Նիկոլ Փաշինյան, 28 մայիսի, 2025

Սուիցիդը կյանք է։ Պարտությունը` հաղթանակ։ Եվնուխը` տղամարդ։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 3188

Մեկնաբանություններ